Միջազգային հանրությունը անզորություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում․ Սերբիայի նախագահ
Արտաքին Քաղաքական
Միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հարցում, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ԵՄ-ին անդամակցելու մասին Սերբիայի ազգային մարմնի հետ հանդիպման ժամանակ: Վուչիչը հայտարարել է, որ ինքը դեմ է Կոսովոյի և Մետոհիայի սառեցված հակամարտությանը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս դիմակայությունը «ցույց է տվել, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»: «Այս հակամարտության մեջ մենք տեսանք ամբողջ միջազգային հանրության բացարձակ անզորությունը, ուստի ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտության վիճակին: Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները ապագայում նշանակում են բախումներ, որոնցում միջազգային հանրությունն անզոր է: Ես կողմ եմ, որ այսօր և վաղը խնդիրները լուծվեն, և դրանք չթողնենք մեր երեխաներին», - ասել է Վուչիչը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին