Սաուդյան Արաբիայի Առեւտրային պալատի ղեկավարը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ»
ԹուրքիաՍաուդյան Արաբիայի Առեւտրային պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ», այդ թվում` ներմուծում, ներդրումներ եւ զբոսաշրջություն` հայտարարելով, որ դա «յուրաքանչյուր սաուդցու պարտականությունն է», հաղորդում է Al Arabiya-ն:
«Բոյկոտել թուրքական ամեն ինչը` լինի դա ներմուծման, ներդրման կամ զբոսաշրջության մակարդակում, դա յուրաքանչյուր սաուդցու` վաճառողի եւ սպառողի, պարտականությունն է` ի պատասխան Թուրքիայի կառավարության շարունակական թշնամանքին մեր ղեկավարության, մեր երկրի եւ մեր քաղաքացիների նկատմամբ»,- գրել է ալ-Աջլանը Twitter-ում:
Al Arabiya-ն փոխանցում է, որ եթե այդ կոչը լսվի, դա կազդի հազարավոր թուրք արտահանողների վրա Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ընթացքում: