Իրանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ․ Mehrnews
Իրան
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ բոլոր ավիաընկերությունների և Turkish Airlines-ի չվերթները Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Թուրքիա չեղարկվում են մինչև հետագա ծանուցումը: Իրանական ավիաընկերությունների՝ դեպի Թուրքիա չվերթների վերսկսումից ընդամենը մի քանի օր անց այս երթուղով թռիչքները կրկին դադարեցվել են, հավելել է CAO- ն: Ներկայումս երկու կողմերի ավիաընկերությունները կարող են կատարել միայն «վերադարձի թռիչք»։ Որպես թռիչքները չեղյալ հայտարարելու հիմնական պատճառ՝ նշվում է կորոնավիրուսային հիվանդության տարածվածության աճը և համաճարակի անբարենպաստ ազդեցությունները նվազեցնելու ջանքերը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան