Սաուդիան Արաբիայի առաջին կին ռեժիսորը կոտրեց բոլոր ստերեոտիպները
Գիտություն և Մշակույթ
Սաուդյան Արաբիայի առաջին կին ռեժիսոր Խաիֆա ալ-Մանսուրը՝ Վենետիկի 69-րդ կինոփառատոնի շրջանակներում իր դեբյուտային աշխատանքն է ներկայացրել, հաղորդում է MIGnews.com-ը։
«Վաջդա» ֆիլմի հիմքում ընկած է երիտասարդ աղջնակի պատմությունը, ով երազում է մի գեղեցիկ կանաչ հեծանիվ ունենալ։
Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ Հայրենիքում Մանսուրին սպառնում էին հաշվերհարդար տեսնել։
Հաճախ ստիպված կանգնեցնում էր նկարահանումները և թաքնվում ֆուրգոնում՝ պետության պահպանողական տղամարդկանց հետ հակամարտությունից զերծ մնալու նպատակով։
Այնուամենայնիվ, նկարահանման հրապարակում Մանսուրն իրեն դրևսորել է որպես պրոֆեսիոնալ։
Ֆիլմի կայացմանը մեծ ներդրում է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը՝ հանձինս արքայզն Վալիդ Բեն Թալալուն, ով օգնեց ավանդական պահպանողական պետության ներսուն ֆիլմ նկարահանել կնոջը ։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի