Օրենքով ընդլայնվեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները
ՀայաստանՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Օրենքի նախագծի ընդունմամբ ընդլայնվեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները:
Ներկայացված օրինագծով ուժեղացվեց տեսչական մարմնի կասեցումների ինստիտուտը, որի միջոցով տեսչական մարմինը հնարավորութուն է ունենալու մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգների դեպքում տեղում, անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը՝ օրենքով սահմանված 10 դեպքերով:
Տեսչական մարմնին վերապահվեց նաև դիտարկումներ իրականացնելու գործիք: