«Հրապարակ». Մարզերում կեղծ մամուլ է հայտնվել
Հայկական Մամուլ
«ՏԻՄ ընտրությունների ընթացքում մի շարք բացասական երևույթներ են ի հայտ եկել մարզերում: Մայրաքաղաքային մամուլից հեռու համայնքներում, որտեղ նախընտրական քարոզչության փորձ և մամուլի մասին պատկերացումներ չունեն, թեկնածուները խարդախների զոհն են դառնում»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Դրանք հանդիպում են համայնքապետի թեկնածուին և ներկայանում են, ասենք, «Գյուղ» թերթի ներկայացուցիչ ու առաջարկում հարցազրույց անել նրա հետ, բնականաբար' վճարովի: Գումարների չափերը տարբեր են' կախված գյուղի բարեկեցության աստիճանից և թեկնածուի հնարավորություններից: Թեկնածուներն էլ ընկնում են այս «թակարդը»: Արդյունքում' ստանում են 4 էջանոց, քսերոքս արած ինչ-որ թերթիկ' 100 օրինակով, որի վրա գրված է' «Գյուղ», և որտեղ տեղադրված է հարցազրույցը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին