Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ աշխատել Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման շուրջ․ Չավուշօղլու
Արտաքին Քաղաքական
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ աշխատել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ։ Այս խնդիրը «արմատական լուծման» կարիք ունի, անհրաժեշտ է Անկարայի և Մոսկվայի համատեղ աշխատանքը, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: «Երկրները, այդ թվում Ռուսաստանը, պետք է լինեն արդարության կողմում: Այս գործընթացում ավելի շատ ռուսական ներդրումների կարիք կա: Բոլորն էլ գիտեն, թե որքան է Ռուսաստանը ներդրել այս խնդրի լուծման համար: Մենք ուզում ենք էլ ավելի ներդրումներ կատարել այս հարցում, մենք պատրաստ ենք աշխատել Ռուսաստանի հետ: Մեր համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը կա», - ասել է Չավուշօղլուն։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ