Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին աջակցություն տրամադրել, եթե Բաքուն դրա կարիքն ունենա. Չավուշօղլու
Արտաքին Քաղաքական
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին տրամադրել աջակցություն ցանկացած ոլորտում, եթե Բաքուն դրա կարիքն ունենա
«Այսօր ադրբեջանցի ժողովուրդը պայքարում է իր հողերի ազատագրման համար և ի վիճակի է իրագործել դա: Դրա համար նա ուժ և պոտենցիալ ունի : Իհարկե, Թուրքիան և թուրք ժողովուրդը պատրաստ են Ադրբեջանին աջակցություն տրամադրել ցանկացած ոլորտում, եթե Բաքուն դրա կարիքն ունենա»,- նշել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ եկել է Բաքու, որպեսզի «մեկ անգամ ևս ցույց տա Թուրքիայի և թուրք ժողովրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը Ադրբեջանին»:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ