«Ժողովուրդ». Մենք արտահանում ենք ոչ մրցունակ ապրանք
Հայկական Մամուլ
Պարզվում է` Հայաստանի առևտրաշրջանառությունն իր հարևան երկրների հետ բավական ցածր է, և օրինակ այս տարվա առաջին յոթ ամիսներին արտահանման ծավալները կազմել են ընդհանուրի`10 տոկոսը: «Ժողովուրդ»-ը գրում է, որ սա ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-հուլիսին»` վերնագրով զեկույցի'2012թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ-ից Վրաստան արտահանումը կազմել է ընդհանուր ծավալի 5.9 տոկոսը, Իրան'6.5 տոկոսը, Թուրքիա'0.1 տոկոսը: Իսկ արտահանման առյուծի բաժինը կազմել են հանքահումքային նյութերը, թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղները, քարերը:
«Ըստ էության, պատճառը կոնֆլիկտներն են: Եթե Ադրբեջանի հետ կոնֆլիկտը լուծված լիներ ու հարաբերություններ ունենայինք, եթե Թուրքիայի հետ սահմանը բաց լիներ ու երկաթուղին գործեր, տրանզիտը գործեր, իրավիճակն այլ կլիներ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` հավելով որ մենք արտահանում ենք ոչ մրցունակ ապրանք:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին