«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի հրավիրած ԱԱԽ նիստին
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել Սերժ Սարգսյանի օգոստոսի 31-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստին:
«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչո՞ւ:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասել է, թե «Ես տեղեկություն չունեմ»:
Թերթը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը ԱԱԽ նիստ էր հրավիրել՝ քննարկելու 2004թ. Հունգարիայում ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան տեղափոխելու փաստը և նրան ազատ արձակելու որոշումը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին