«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանի քաղաքական ակտիվությունը տեղի տվեց
Հայկական Մամուլ
Երբ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին սկսեց մեղադրել փողերի լվացման մեջ, նրա քաղաքական ակտիվությունը տեղի տվեց:
ԲՀԿ-ական պատգամավորի պասիվությունը կամաց-կամաց սկսել է դրսևորվել նաև նրա ստեղծած քաղաքական կապիտալի փաստացի անգործությամբ:
Արդեն երկար ժամանակ է, Օսկանյանի կողմից հիմնադրված «Օրակարգ» օրաթերթը չի վերադառնում արձակուրդից: Խափանված է նաև օրաթերթի կայքը: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ «Օրակարգ»-ը տեխնիկապես վերազինվում է, իսկ այդ ընթացքում ընթերցողները կարող են թերթի նյութերի կարդալ «Սիվիլիթաս»-ի կայքում:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ չնայած «Սիվիլիթաս»-ը ֆինանսական լուրջ խնդիրներ չունի, այնուամենայնիվ տպագիր «Օրակարգ»–ը կգնա «Երկիր»-ի հետքերով՝ դառնալով միայն ինտերնետային մամուլ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին