«Չորրորդ ինքնիշխանություն». Հայաստանում տեղյա՞կ են եղել Սաֆարովի արտահանձնման մասին
Հայկական Մամուլ
Օգոստոսի 20-ին նախքան Հունգարիայի` Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը, 11 օր առաջ Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանը անձնապես տեղեկացրել է ՀՀ արտգործնախարարությանը, սփյուռքի նախարարությանը և Ավստրիայի ՀՀ դեսպանությանը սպասվող լուրի մասին, և խնդրել Հայաստանի Հանրապետությանը անմիջապես քայլեր ձեռնարկելու, կանխելու Հունգարիայի վերջնական որոշումը հայտարարելու համար:
«Ցանկալի է պարզել, թե ինչն էր պատճաոը, որ 11 օր առաջ իմանալով այդ լուրը, ոչ մի քայլ չձեռնարկվեց և ոչ մի աջակցություն ցույց չտրվեց հունգարահայերիս: Շուրջ ութ տարի պայքարելուց հետո Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը հասկացավ, ոը Ադրբեջանական լոբբին այնքան մեծ է Հունգարիայում, որ այդ հարցը կանխելու համար ՀՀ դիվանագիտական միջամտություն է անհրաժեշտ:
Հունգարիայի հայ համայնքը ոչ մի աջակցություն չի սպասում Ավստրիայի ՀՀ դեսպանությունից, մենք ինքներս ինչպես միշտ, այնպես էլ այժմ քայլեր կձեռնարկենք մեր դժգոհությունը հայտնելու համար Հունգարիայի կառավարությանը»,- ասված է Նիկողոս Հակոբյանի հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին