Նիկոլ Փաշինյանը TIME-ին տված հարցազրույցում ասել է, թե որ դեպքում է հնարավոր հրադադար
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին՝ ասելով, որ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ։
Հարցին, թե չի կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրեց Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է, որ իշխանության գալուն պես նա պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա, իր հետագա հայտարարություններն արվել են ի պատասխան Ալիևի մաքսիմալիստական դիրքորոշման:
Փաշինյանն ասել է, որ որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան «դադարեցնի իր ներգրավվածությունը» և «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:
Նա պնդել է, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց և թալանում ալկոհոլ վաճառող խանութները՝ պահանջելով, որ նրանք հետևեն շարիաթի օրենքներին:
Ըստ Փաշինյանի, ներկայում Ադրբեջանում կան 1500–2000 ահաբեկիչ: