Ադրբեջանը խոստովանել է, որ հարվածել է Իրանի տարածքին․ ՏԱՍՍ
Համաշխարհային ՄամուլԲաքուն ներողություն է խնդրել Իրանի տարածքում արկերի պատահական հարվածի համար, հայտարարել է Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզայը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Լեռնային Ղարաբաղում բախումների ընթացքում արձակված մի քանի արկեր ընկել են Իրանի տարածքում: Գործակալության տվյալներով՝ արկերն ընկել են Իրանի հյուսիսում գտնվող սահմանային տարածքում գտնվող Խոդա Աֆարին գյուղի մոտակայքում, որի արդյունքում վիրավորվել է վեց տարեկան երեխա: Վնասվել են նաև մի քանի տներ և գյուղատնտեսական նշանակության հողեր: