Օբրայենը ԼՂ հարցի բանակցություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է համարում
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» -ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը,Ռոբերտ Օբրայենն այս մասին ասել է Լաս Վեգասի Նևադա նահանգի համալսարանում ունեցած ելույթում:
«ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հիմնարար տարբերություններ կան։ Բայց նույնիսկ հաշվի առնելով դա ՝ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ համատեղ: Օրինակ ԼՂ հակամարտությունը, այստեղ մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով ԵԱՀԿ Մինսկի խմբում և փորձելով խաղաղություն հաստատել կովկասյան տարածաշրջանում», - ընդգծել է նա:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ