Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում չի նախատեսվում Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ
Արցախ
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը չի նախատեսվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այս պահին մենք նման հանդիպման ծրագիր չունենք», - ասել է նա: Պեսկովը հավելել է, որ «ցանկացած շփում, որը կարող է օգնել՝ կարգավորելու այս իրավիճակը և դուրս բերել այն ուղղակի զինված հակամարտության փուլից, միայն ողջունելի է»: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Պուտինի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ով հոկտեմբերի 12-ին կայցելի Ռուսաստան, նախատեսված չէ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)