Կուրցը Բաքվին և Երևանին առաջարկել է Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները վարել Վիեննայում
Արտաքին Քաղաքական
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրուցում քննարկել է Լենային Ղարաբաղում ռազմական գործողությունների խնդիրը:
Կուրցը Փաշինյանին առաջարկել է Վիեննայում անցկացնել հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլը:
«Զրույցում հույս եմ հայտնել, որ հակամարտությունը հնարավոր է խաղաղ եղանակով կարգավորել և Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ հակամարտող կողմերի միջև բարձր մակարդակով ևս մեկ հանդիպում անցկացնել Ավստրիայի մայրաքաղաքում: Վիեննան միշտ հանդիսացել է երկխոսության վայր, և մենք կշարունակենք նպաստել կայունացման գործընթացին և ուղիղ բանակցություններին»,- Թվիթերի էջում գրել է Սեբաստիան Կուրցը:
Ավստրիայի կառավարության ղեկավարը նաև մտահգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:
«Այս կոնֆլիկտը չունի ռազմական լուծում, Ավստրիան կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- հայտարարել է Կուրցը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին