Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվող ահաբեկիչների թիվը 900-ից հասել է 2000-ի. Mashreghnews
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանի և Թուրքիայի կառավարությունները, Թաքֆիրի ահաբեկիչները և Իսրայելը ձևավորել են դաշինք, որը վտանգավոր է սպառնում Իրանի հյուսիս-արևմտյան շրջանների համար։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է իրանական Mashreghnews-ը:
Կայքը նշել է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխվող ահաբեկիչների թիվը 900-ից հասել է 2000-ի։ Ըստ կայքի, ահաբեկիչները Սոլթան Մուրադ, Ջեյշ ալ-Շարղ, ալ-Համզա, ալ-Նոխբա,ալ-Շամ խմբավորումներից են և տեղակայվել են Թարթառի շրջանի արևմուտքում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավարևելյան շրջաններում, ինչպես նաև Խոջավենդի, Աղդամի, Մարտակերտի արևմուտքում։