Սասուն Հակոբյանը, Արթուր Աբրահամյանը և Միքայել Մանուկյանը, գտնվելով շրջափակման մեջ, ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը
Հայաստան2020 թվականի սեպտեմբերի 27-ին, գտնվելով շրջափակման մեջ, վտանգը հաշվի չառնելով և չթողնելով մարտական դիրքը, անձնական խիզախությամբ, ինքնուրույն մարտական խնդիրներ են իրականացրել և հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական գույքը ոչնչացրել: 82 միլիմետրանոց ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, լեյտենանտ Սասուն Հակոբյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Աբրահամյանը, նշանառու, շարքային Միքայել Մանուկյանը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն:
Երեքն էլ ներկայացված են ԱՀ «Արիության համար» մեդալների: