Քուրդ պատգամավորը Անկարայից պահանջել է ներկայացնել, թե ինչ պայմաններով են սիրիացի զինյալներին տեղափոխել Ադրբեջան
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Ֆելեքնաս Ուջան իշխանություններից գրավոր հարցադրումով պարզաբանում է պահանջել Ադրբեջանում Արցախի դեմ ծավալած գործողություններից մի քանիսի հետ կապված։
Քուրդ պատգամավորը նախ պահանջել է հասարակությանը ներկայացնել, թե սիրիացի զինյալներին ինչ պայմաններով ու ինչքան աշխատավարձով են տեղափոխել Ադրբեջան։
Նաեւ ներկայացնել թե ինչ համաձայնագրով են Ադրբեջանին տվել մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում Bayraktar անօդաչուն սարքերն ու F-16 կործանիչները։
Քուրդ պատգամավորն իր հարցման մեջ նաեւ հետաքրքրվել է, թե արդյոք կան վերլուծություններ, թե Ադրբեջան ուղարկված սիրիացի զինյալների պատճառով Կովկասում քաոսն ինչ հետեւանքներ կունենա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)