Գերմանիան ողջունում է ԼՂ հարցով պայմանավորվածությունները և կոչ է անում պահպանել հրադադարը
Արտաքին Քաղաքական
Գերմանիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները եւ կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունն ու կողմերին կոչ է անում հարգել տվյալ հրադադարն ու խուսափել հետագա զոհերից»,-նշել են ԱԳՆ-ում:
Բեռլինը ողջունել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ առարկայական բանակցություններ սկսելու երկու երկրների պատրաստակամությունը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին