Գորբաչովը ողջունել է Արցախում հրադադարի ռեժիմի հաստատումը
Արտաքին Քաղաքական
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը եւ կողմերին կոչ է արել շարունակել բանակցությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես պաշտպանում եմ դա (հրադադարը): Լավ է, որ այս առաջին քայլն արվեց: Լավ է, որ Ռուսաստանն օգնեց: Բայց շատ կարեւոր է, որ սրանով չվերջանա»,- ասել է Գորբաչովը՝ պատասխանելով կողմերի համաձայնագիրը մեկնաբանելու ՏԱՍՍ-ի խնդրանքին:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է համաձայնության գալ «այս շատ բարդ խնդրի» կարգավորման ուղիների շուրջ, «անհրաժեշտ է քայլ առ քայլ աստիճանաբար լուծել այն»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)