Աստղաֆիզիկոսները նոր սուպերմոլորակ են հայտնաբերել
Գիտություն և Մշակույթ
Եվրոպացի աստղագետները սուպերմոլորակ են հայտնաբերել մարդու բնակության համար պիտանի գոտում՝ Gliese 163 աստղի շուրջ, Երկիր մոլորակից 50 լուսնային տարի հեռավորության վրա. հայտնում է КорреспонденТ.net-ը:
Gliese 163c անվանումը ստացած նոր օբյեկտը գտնվում է Ոսկե Ձկան համաստեղությունում:
Գիտնականները պարզել են, որ աստղը դասակարգվում է այն աստղերի շարքում, որոնցում ջուրը կարող է մնալ հեղուկ վիճակում: Եթե նոր մոլորակի մթնոլորտը նման է մեր մոլորակի մթնոլորտին, ապա այնտեղ օդի ջերմաստիճանը կազմում է 60 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի:
Գիտնականները նշում են, որ նման ջերմաստիճանը խիստ բարձր է բարդ օրգանիզմների համար, սակայն միկրոօրգանիզմների համար այն կարող է լիովին ընդունելի լինել:
Հիշեցնենք, որ ավելի շուտ գիտնականները հայտնում էին, որ բնակության համար միակ պիտանի մոլորակը Մարսն է:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի