Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Ղազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասին Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները Շվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահին Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ 

«Ժառանգությունը» ներկայացրեց Արցախի ճանաչման օրինագիծը

Քաղաքական

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահին ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության օրենքի նախագիծը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին»:

Որպես ԼՂ հանրապետությունը ճանաչելու հիմնավորում հատկապես բերվում է այն իրողությունը, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները»:

Ընդունման դեպքում օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների` ԼՂՀ պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:

Ըստ նախագծի հեղինակների՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «ճանաչում է», քանի որ'

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իբրեւ ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր ԼՂՀ-ն' իբրեւ անկախ պետություն, կայացած իրողություն է.

բ) մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը տեւապես պատրաստակամություն եւ քաղաքական կամք են դրսեւորել' գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունն (ԱՀ) արդեն պաշտոնական դիրքորոշմամբ հայտարարում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքային սահմաններից դուրս խնդրի որեւէ լուծում մերժելու եւ ԼՂ ինքնավարությունից տարբեր այլ կարգավիճակ չընդունելու մասին: Ավելին' պաշտոնական Ադրբեջանն անթաքույց բարձրաձայնում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտակոչը եւ այդ նպատակով շարունակաբար մեծացնում իր բյուջեի ռազմական ծախսերը' ի խախտումն Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված չափաբաժինների: Հրապարակված Մադրիդյան առաջարկների (2007թ նոյեմբերին պաշտոնապես հանձնված երկու կողմին, բայց ոչ ԼՂՀ-ին, եւ նորացված' 2009թ. օգոստոսին) հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը, դրանում ամրագրված ԼՂ պետական տարածքային ամբողջականությանը, հետեւաբար եւ ԼՂ ազգային անվտանգությանը: Այդպիսի լուծումը սպառնալիք է նաեւ ՀՀ ազգային անվտանգությանը.

գ) չնայած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1650-XI որոշման 1-ին կետի համաձայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը..., իսկ նույն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը եւ նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ իշխանությունը՚, 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ անկախության հանրաքվեից, ԼՂՀ-ին ու ՀՀ-ին Ադրբեջանի պարտադրած պատերազմից ու 1994թ. կնքված զինադադարից հետո ստեղծվել են պատմական-տարածքային-քաղաքական միանգամայն նոր իրողություններ: Դրանք Հայաստանի կողմից պատշաճ կերպով չեն ճանաչվել' բանակցային եղանակով խնդրի հանգուցալուծմանը Ադրբեջանի հնարավոր համաձայնության ու փոխզիջման պատրաստակամության մասին սին հույսեր փայփայելու հիմնավորմամբ: 2006թ. ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեով ընդունվել է Սահմանադրություն' նրա ներկայիս պետական տարածքային ամբողջականության ամրագրմամբ.

դ) 2007թ. օգոստոսի 28-ին շրջանառության մեջ դրված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (հեղինակ' Ր.Հովհաննիսյան) կապակցությամբ ՀՀ Կառավարության 2007թ. սեպտեմբերի 24-ի եզրակացության բոլոր կետերում բերված քաղաքական բնույթի հիմնավորումները ոչ միայն այդ պահին, այլեւ հաջորդած տարիների ընթացքում անկենսունակ եւ ոչ ճշմարիտ դարձան.
ե) Ճանաչման ակտի համար միջազգային օրենքում չկա միակ ընթացակարգ, որը կբացառեր խնդրին այլ մոտեցումներ: Այն կարող է իրականացվել փաստացի' de facto (ինչն արվել է Հայաստանի կողմից, բայց որը բավարար չէ) եւ իրավական առումով' de jure, որի անհրաժեշտությունն այսօր առկա է: Միջազգային պրակտիկայում այն կարող է կատարվել թե պետության գլխի կամ գործադիրի, թե խորհրդարանի կողմից: Սույն օրենքով ԼՂՀ ճանաչումը կհստակեցնի թե ղարաբաղյան հիմնահարցի կապակցությամբ խորհրդարանական դիվանագիտությունը, թե կնպաստի պետության գլխի կամ գործադիրի կողմից խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հատկապես, երբ, իբրեւ վերջնանապատակ, այն համահունչ է մինչ այժմ արված հայտարարություններին եւ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ շարադրված դրույթներին:

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և Բաքվում
Ամենադիտված