Ասադն իր աջակցությունն է հայտնել Սիրիայում Կարմիր խաչի աշխատակիցներին
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նորանշանակ ղեկավար Փիթեր Մորերի հետ հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Սիրիայի ճգնաժամի հետևանքների կարգավորմանն ուղղված ԿԽՄԿ-ի աշխատանքը. հաղորդում է AFP-ը։
Նշենք, որ նախօրեին ԿԽՄԿ նախագահը եռօրյա այցով մեկնել էր Սիրիա։ Սա նրա՝ հումանիտար կազմակերպության ղեկավարի պաշտոնում առաջին աշխատանքային այցն էր Սիրիա։
Նախագահ Ասադը հավաստիացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին, որ բարձր է գնահատում Սիրիայում ԿԽՄԿ-ի աշխատանքը։ Նա նշել է, որ իր կարծիքով կազմակերպության աշխատակիցներն անում են իրենց աշխատանքն անկախ և անաչառ՝ չաջակցելով հակամարտության որևէ կողմին։
Հիշեցնենք, որ շվեյցարացի Փիթեր Մորերը ԿԽՄԿ-ի նախագահի պաշտոնը ստանձնել է 2012 թ. հուլիսի սկզբին։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել