42 զոհ Մարոկկոյում
Արտակարգ Պատահար
Մարոկկոյում ուղևորական ավտոբուսը ընկել է անդունդը. 42 մարդ զոհվել է, ևս 25-ը վիրավոր են. հաղորդում է РБК.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Խաուզ գավառում:
Ավտոբուսը Մարակեշ քաղաքից ուղևորվում էր Ուարզազատե՝ երկրի հարավ: Վիրավոր ուղևորները արդեն տարվել են մոտակա շրջանային հիվանդանոցներ:
Այս պահին պարզվում է զոհվածների ինքնությունը: Դեռևս չկան տեղեկություններ օտարերկրացի տուժածների մասին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ