Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը լիարժեք չի պահպանվում․ Լավրով
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը կարևորեց հոկտեմբերի 10-ին եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածության կատարումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նկատեց՝ հումանիտար նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունը լիարժեք չի պահպանվում, ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունները շարունակվում են:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ անցած ուրբաթ և շաբաթ օրվա մի մասը մենք անցկացրել ենք միասին այս շենքում՝ մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ, կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը լիարժեք չի պահպանվում, և մարտական գործողությունները շարունակվում են: Մենք ակնկալում ենք, որ շփումները, և ձեզ հետ, և Ադրբեջանի հետ, այդ թվում պաշտպանության նախարարությունների միջոցով, թույլ կտա ապահովել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը»,- ընդգծեց Լավրովը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին