Իսրայելում քրիստոնեական վանք է պղծվել
Աշխարհ
Իսրայելական ոստիկանությունը հետաքննություն է սկսել Լատրուն քաղաքում քրիստոնեական վանքի պղծման գործով, գրում է Lenta.ru-ն:
Սեպտեմբերի 4-ի գիշերը իրականացված հարձակման արդյունքում վանքի պատերին հայտնվել են վիրավորական արտահայտություններ, իսկ վանքի փայտե դարպասները այրվել են:
Վանահայր Լուին հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել գիշերը՝ տեղական ժամանակով երեքն անց երեսուն րոպե: Ուխտագնաց վանականներից մեկը, տեսնելով, որ վանքի դռները վառվում են, աղմուկ է բարձրացրել՝ արթնացնելով մյուս վանականներին: Այնուհետև նա իր ուժերով մարել է կրակը:
Իսրայելացի ոստիկանները հանցագործության մեջ կասկածում են աջ արմատականներին, որոնք վրեժ են լուծում տարհանման համար՝ հաճախ հարձակումներ գործելով եկեղեցիների, մզկիթների վրա: «Մենք հատուկ քննչական խումբ ենք կազմել միջադեպի մանրամասները պարզելու համար: Տեղի ունեցածը կարգի շատ լուրջ խախտում է և մենք համապատասխան կերպ պետք է արձագանքենք իրավիճակին»,-հայտարարել է Երուսաղեմի ոստիկանական վարչության ղեկավար Մենի Իցխակին:
Նշենք, որ այս հարձակումը առաջին նմանատիպ դեպքը չէ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ