Արամ 1-ինի բողոքը Հունգարիայի նախագահին
Աշխարհ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը Հունգարիայի նախագահ Յանոս Ադերին ուղղված նամակում իր խորին անհանգստությունն է արտահայտում այն կապակցությամբ, որ ազերի մարդասպան Սաֆարովին արտահանձնել են Բաքու և Ալիևի կողմից ներում է շնորհվել։
Այս գործողությունը «միջազգային իրավունքի և արդարության սկզբունքների սարսափեցնող խախտում է և այն ձևավորել է զայրույթի մի ահռելի ալիք ու բողոք հայերի դեմ Հայաստանում և աշխարհասփյուռ հայությունում»։
Նա հիշեցնում է Հունգարիայի նախագահին` «քաղաքական շահերը չպետք է ոտնահարեն մարդկային արժանապատվությունը»։
Կաթողիկոս Արամ 1-ինի նամակը ներկայացվել է Լիբանանում Հունգարիայի դեսպանին։



















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ