Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ցավակցել է Արցախում Շանթ Նավոյանի զոհվելու կապակցությամբ
ՀասարակությունՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ցավակցություն է հայտնել Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանող Շանթ Նավոյանի զոհվելու կապակցությամբ։
«Շանթ Նավոյանը սովորում էր Հայաստանի Ֆրանսիական համալսարանում։ Ինչպես եւ նրա ընկերները, նա այս տարի զինվորական ծառայություն էր անցնում։ Վերջին 2 շաբաթներին ծառայել նշանակում է պատերազմել։
Նա 19 տարեկանում զոհվեց ղարաբաղյան ռազմաճակատում։
Ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին եւ UFAR-ի ամբողջ հանրությանը։
Ֆրանսիան իր համալսարանի միջոցով հավատում է երիտասարդ հայերի ապագային, Հայաստանին հարվածած պատերազմը նրանց խլում է մեզնից»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։