Վարձկանների 300 հոգանոց ջոկատը հրաժարվել է Ադրբեջան մեկնել. Rybar
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանի կողմից ղարաբաղյան պատերազին մասնակցող սիրիացի վարձկանների 300 հոգուց բաղկացած խումբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ հոկտեմբերի 1-ին Լիբիայից հետ վերադառնալով Սիրիա, հայտնում է Rybar տելեգրամյան ալիքը։ Ըստ աղբյուրի՝ վարձկանների խումբը հրաժարվել է մեկնել Ադրբեջան՝ պատճառաբանելով Լեռնային Ղարաբաղում կատաղի մարտերը։ Նրանց չի բավարարում նաև այն հանգամանքը, որ մարտերից հետո նրանց վերականգնվելու հնարավորություն չի տրվում, գրում է ալիքը։