Իտալիայի նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինին աջակցություն է հայտնել Հայաստանին
Արտաքին Քաղաքական
Իտալիայի նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինին Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին աջակցություն է հայտնել Հայաստանին:
«Մենք չպետք է մոռանանք ավերածություններն ու տառապանքները, որոնք այսօր վերապրում է մեր մտերիմ ժողովուրդը, եւ որի մասին շատ քիչ է խոսվում»,- նշում է նա:
Սալվինիի խոսքով՝ հայերն առաջիններից էին, որոնք տեսան ցեղասպանության սարսափը, եւ այժմ նրանց հետանդում են Լեռնային Ղարաբաղում:
«Եթե ԵՄ-ը նշանակություն ունի, ապա պաշտպանեք մեր եղբայրներին եւ Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստը»,-եզրափակել է Իտալիայի նախկին փոխվարչապետը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)