Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համար Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջ Եվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղար Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համար Ինտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներում Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը 

Կարո Փայլանը արցախյան հիմնահարցի վերաբերյալ գրավոր առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

Թուրքիա

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը արցախյան հիմնահարցի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու մասին գրավոր առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի կայքը։

Աղբյուրի համաձայն՝ Փայլանի առաջարկում մասնավորապես նշված է․

«Լեռնային Ղարաբաղում շարունակում են Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև բախումները՝ տարաշածրջանում սպառնալիքի տակ դնելով խաղաղությունը։ ԹԱՄԺ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար մի նոր պատուհաս դարձած այս պատերազմը կանգնեցնելու և մնայուն խաղաղություն հաստատելու համար։

Թեև Ղարաբաղի հարցը արդեն 30 տարուց ավել է, որ չի լուծվել, սակայն ԹԱՄԺ-ի կողմից այն որևէ համապարփակ քաղաքական ուսումնասիրության չի ենթարկվել։ «Քաջագործությունները» գովերգող քաղաքականությունը և ատելություն սերմանող արտահայտությունները վտանգի տակ են դնում հասարակական և տարածաշրջանային խաղաղությունը։ Հարկ է ժամ առաջ դադարեցնել այս պատերազմը, որը ոչ մի շահող չի ունենալու։ Պետք է ապահովել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցային սեղանի շուրջ հանդիպեն՝ մնայուն խաղաղություն հաստատելու նպատակով։

Այդ պատճառով, Սահմանադրության 98-րդ ու ներքին կանոնադրության 104-րդ և 105-րդ հոդվածների հիման վրա, առաջարկում ենք, որ ղարաբաղյան հարցի համապարփակ ուսումնասիրության և զինադադարի ու մնային խաղաղության հաստատման համար սահմանվեն մեր երկրի անելիքները, որոշակիացվեն այն քայլերը, որ պետք է մեր պետությունը ձեռնարկի՝ որպես այս խնդրի լուծման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուսումնասիրվի այն ազդեցությունը, որ տարաշածրջանային և մեր ներքին խաղաղության վրա թողնում է մեր իշխանության վարած այն քաղաքականությունը, որն աջակցում է պատերազմին»։

Փայլանն իր գրավոր առաջարկը հիմնավորել է հետևյալ դրույթներով․

«Ինչպես դարեր շարունակ, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանում և Խորհրդային Հայաստանում համատեղ ապրած հայ և ադրբեջանցի ժողովուրդները ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացի ժամանակ մեծ տառապանքներ են կրել այն պատերազմի և պոգրոմների ընթացքում, որոնց տեղիք է տվել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ ընթացքում, 1988 թ․ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, իսկ 1990 թ․՝ Բաքվում հայերի դեմ պոգրոմներ են իրականացվել։ Պատերազմից առաջ և հետո այս երկու երկրներից ադրբեջանցիներ և հայեր են աքսորվել։ Ղարաբաղում ընթացող պատերազմի ժամանակ՝ 1992 թ․ Խոջալուում կատարված կոտորածի պատասխանատուները մինչ այժմ չեն պատժվել։

1994 թ․ մայիսի 5-ին Բիշքեքում Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև զինադադարի մասին պայմանագիր է կնքվել։ Սակայն մինչ օրս մնայուն խաղաղություն հաստատելուն միտված նախաձեռնություններն անարդյունք են մնացել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները, որում ընդգրկված է նաև մեր երկիրը, բավարար չափով պատասխանատվություն չեն ստանձնել խաղաղություն հաստատելու համար։ Միջազգային ուժերը, գլխավորապես՝ Ռուսաստանն ու Թուրքիան սույն հարցը օգտագործել են՝ որպես տարածաշրջանում տիրապետող ուժ դառնալու ուղղությամբ իրենց հաշվարկների գործիք։ Մեր երկիրը, այն տարեթվից սկսած, երբ ղարաբաղյան հիմնահարցն ի հայտ եկավ, կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել՝ գիտակցաբար ցեղապաշտական մղումներ ունենալով։ Շուրջ 30 տարի է, որ Հայաստանի հետ մեր սահմանը փակ է, և դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Այս հարցում մեր ցուցաբերած կողմնակալ վերաբերմունքը բարդացրել է դրա լուծումը և մեծացրել Ռուսաստանի տարածաշրջանային դերը։ Բացառություն եղան միայն 2009 թ․ ընթացած «ֆուտբոլային դիվանագիտությունը» և Թուրքիայի ու Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունները։

Այն դեպքում, երբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից սկսած բախումները դադարեցնելու նպատակով բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները զինադադարի կոչեր արեցին, պատերազմը շարունակելու կողմնակից միակ երկիրը Թուրքիան դուրս եկավ։ Իշխանությունն իր այդ դիրքորոշմամբ բենզին լցրեց այն հրդեհի վրա, որից չի շահելու։ Թուրքիայի քաղաքացիները տարբեր ինքնություններ ունեն։ Ունենք ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ քաղաքացիներ։ Այս պատերազմում մեր իշխանության ցուցաբերած կողմնակալ դիրքորոշումը և ատելության քարոզչությունը տեղիք են տվել, որ հայ ժողովուրդն ապրի «աղավնու այն անհանգստությունը», որն զգում էր Հրանտ Դինքն սպանվելուց առաջ։ Հայոց պատրիարքարանի առաջ և հայաշատ թաղամասերում կազմակերպված ազգայնամոլական ցույցերը մեծացնում են այդ անհանգստությունը։

Եթե Թուրքիան ղարաբաղյան հարցում խաղաղ լուծման կողմնակից լինի, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, Սումգայիթում, Բաքվում և Խոջալուում տեղի ունեցած մարդկային ողբերգությունների համար արդարության վերականգնումը, ժողովուրդների միջև համագոյակցելու մշակույթի վերահաստատումը, փախստականների՝ սեփական բնակավայրեր վերադարձը և մնայուն խաղաղության հաստատումը հնարավոր կդառնան։

Այդ պատճառով պահանջում ենք, որ մեջլիսում ուսումնասիրություն իրականացվի, որպեսզի ԹԱՄԺ-ը պատասխանատվություն ստանձնի ուսումնասիրելու հետևյալ հարցերը․ Ղարաբաղի հարցը ենթարկվի համապարփակ հետազոտության, հստակեցվեն այն քայլերը, որ պետք է ձեռնարկի մեր երկիրը՝ զինադադարի կնքման և մնայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ, որոշակիացվեն այն անելիքները, որ կարող է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եղող մեր երկիրը, ուսումնասիրվի այն ազդեցությունը, որ մեր տարածաշրջանային և ներքաղաքական խաղաղության վրա թողնում է մեր իշխանության վարած՝ պատերազմին աջակից քաղաքականությունը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին«BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից է
Ամենադիտված