Թուրքիան առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քառակողմ բանակցություններ վարել
Արտաքին Քաղաքական
Թուրքիան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քառակողմ բանակցություններ վարել Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով թուրքական հեռուստատեսությանը:
«Քանի որ Ռուսաստանը Հայաստանի կողքին է, իսկ մենք՝ Թուրքիան, սատարում ենք Ադրբեջանին, եկեք չորսով հանդիպենք՝ քննարկելու այդ խնդիրների լուծումը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:
«Քանի որ Մինսկի խումբը ավելի քան 30 տարի չի կարողացել լուծում գտնել, եկել է ժամանակը նոր մեխանիզմ գտնելու»,-հավելել է նա:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան