Ինչ է խոստացել Ադրբեջանը Վրաստանին. քայլերն արդեն արվում են. «Ժամանակ»
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պրոադրբեջանական վարքագծի դիմաց Ադրբեջանի իշխանությունները խոստացել են Դավիդ Գարեջայի վանական համալիրի հարցը լուծել հօգուտ Վրաստանի: Այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Վրաստանի սահմանին գտնվող այս վանական համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում, և ադրբեջանական իշխանությունները սահմանափակում են վրացի ուխտավորների անարգել մուտքը վանական համալիր, ինչը մշտական խնդիրներ է առաջացնում երկու երկրների միջև»: