Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ֆիդան Նեթանյահուն հրամայել է հզոր հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» դիրքերին Թրամփ. Ամերիկացի բանակցողների այցի չեղարկումը չի նշանակում Իրանի վրա հարվածների վերսկսում Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից Քաղաքացու օրը` մեր սիրելի քաղաքացիների հետ․ Անահիտ Ավանեսյան Հայտնաբերվել է մի արտադրանք, որը արագացնում է տղամարդկանց մոտ հիշողության վատթարացումը Արաղչի. Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության Բժիշկը բացատրեց, թե արդյոք հոնքերի սեղմակը կարող է թեթևացնել միգրենը Ալիև. Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են համատեղ արտադրել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք Գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեները Գիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթը Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա 

Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. Արմեն Սարգսյան

Արտաքին Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել գերմանական «Բիլդ» պարբերականին:

Հարց - Պարոն նախագահ, մենք քիչ առաջ ենք վերադարձել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից, որն արդեն երկու շաբաթ ռմբակոծության է ենթարկվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, հայկական կողմը ևս թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ինչպես օրինակ վերջերս Գյանջայում: Մարդիկ են զոհվում:

- Նախ և առաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարն արդեն այս հարցի վերաբերյալ հայտարարություն է արել, և ես հավաստիացումներ ունեմ պաշտպանության և արտգործնախարարներից, որ Հայաստանը նման բան չի արել:

Լրագրող -Բայց տեղում եղել են անկախ լրագրողներ, որոնք նկարահանել են ավերածությունները:

- Ես ասում եմ, որ Հայաստանը այդ հարվածի հետ որևէ կապ չունի: Ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահն եմ: Դուք գալիս եք Ստեփանակերտից, որը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Դուք ականատեսն եք եղել, թե ինչքան այն ծանր հրետակոծվել: Քանի՞ օր եք եղել Ստեփանակերտում:

Լրագրող- Գրեթե մեկ շաբաթ:

- Շա՞տ հրետակոծություններ եք տեսել, թե՞ միայն մեկը:

Հարց- Մենք ամեն գիշեր ապաստարանում էինք:

- Դա, ըստ էության, պատասխանում է Ձեր հարցին: Այս պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը: Առաջին օրվանից սկսած, բանակցային սեղանի շուրջ հավաքվելու փոխարեն, Ադրբեջանը որոշեց, որ իրավունք ունի պատերազմ սկսել՝ ոչ միայն աջ ու ձախ ռմբակոծելով սպանել երիտասարդ զինվորների առաջնագծում, այլև ռմբակոծելով նաև քաղաքացիական բնակչությանը գյուղերում և Լեռնային Ղարաբաղի շատ քաղաքներում:

Եթե նման պատերազմ ես սկսում և ազատորեն հրետակոծում ես քաղաքացիական բնակչությանը, օգտագործում զենքի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ և օդուժը, Սիրիայից եկած ահաբեկիչներին, թուրքական ռազմական տեխնիկան, դրոնները և այլն, ինչպե՞ս կարող ես ակնկալել, որ հակառակ կողմը քաղաքավարի կերպով ոչինչ չի անելու:

Լրագրող- Սակայն, կա տարբերություն ռազմական և քաղաքացիական թիրախների միջև:

- Դուք եղել եք Ստեփանակերտում: Այն ռազմակա՞ն, թե՞ քաղաքացիական թիրախ է:

Լրագրող- Այո, Ստեփանակերտը հրետակոծվում էր:

- Այդ պարագայում ինչո՞ւ միջազգային հանրությունը չի դատապարտում այն, ինչ անում են ադրբեջանական և թուրքական կողմերն ավելի քան երկու շաբաթ՝ հրետակոծելով և սպանելով քաղաքացիական անձանց:

Հարց - Կանցլեր Մերկելն ասել էր, որ երկու կողմերն էլ պետք է վերջ տան բռնությանը: Հիասթափվա՞ծ եք գերմանական արձագանքից:

- Տվյալ դեպքում միջազգային հանրության, այդ թվում և՝ Գերմանիայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի կողմից ավելի խիստ արձագանք պետք է լիներ Թուրքիայի նկատմամբ: Ես խորապես համոզված եմ, որ թուրքական ներկայությունն ու գործողությունները Լեռնային Ղարաբաղի պատերազմում կտրուկ փոխել են ողջ պատկերը:

Եթե միայն Ադրբեջանը լիներ, ինչպես նախկինում էր, մենք կտեսնեինք մի քանի օրվա կռիվ, այնուհետև այն կդադարեր: Միջազգային հանրությունը հրադադարի կոչ կաներ երկու կողմերին, որը նշանակություն կունենար երկու կողմերի համար:

Իսկ միջազգային հանրություն ասելով ես նկատի ունեմ ոչ միայն կանցլեր Մերկելին, նախագահ Մակրոնին կամ Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին... Սակայն այդ հակամարտությունում այսօր կա երրորդ ուժ՝ Թուրքիան, որը հակամարտության մաս չէ:

Իհարկե, նրանք արդարացումներ են բերում, նախ ասելով, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են: Կներեք, սակայն թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանի հյուսիսում: Նրանք, ինչ է, ներգրավվելո՞ւ են այդ երկրներում խնդիրների առաջացման պարագայում:

Երկրորդը, նրանք օգտագործում են PKK զինյալների՝ արդեն հնացած խաղաքարտը, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, ասում են, թե իբր Ադրբեջանում են՝ պաշտպանելու էներգետիկ ռեսուրսները և խողովակաշարը, ինչը ևս անհեթեթություն է: Եթե հայերն ուզեին հարվածել այդ խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ և թույլ չէին տա Ադրբեջանին միլիարդներ աշխատել:

Հարց- Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ կանցլեր Մերկելը երկու կողմերին է կոչ անում:

- Իմ գործը չէ մեկնաբանել, թե ինչ է անում կանցլեր Մերկելը, քանի որ նա չի մեկնաբանում իմ ասածները:

Հարց - Իսկ ի՞նչ կուզեիք, որ Գերմանիան աներ:

- Դա այլ հարց է: Ես կուզեի, որ Գերմանիան գիտակցի, որ իրադրությունը, որն այժմ կա Կովկասում, շատ վտանգավոր է: Այն վտանգավոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի/Արցախի բնակչության համար... Երբ առաջին պատերազմի ժամանակ նրանք (արցախցիները) կռվում էին, բոլորն ասում էին, թե ինչպես կարող է այդ փոքր երկիրը հաղթել Ադրբեջանին, որին աջակցում է Թուրքիան: Սակայն նրանք հաղթեցին:

Հարց- Ի՞նչ կարող է անել Գերմանիան:

- Կարծում եմ՝ խնդիրն այժմ աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ ավելի է բարդացել, քանի որ հիմա Թուրքիան Ադրբեջանում է իր զինուժով, դրոններով, օդանավերով և այլն: Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե Թուրքիան այնտեղ է մնալու նպատակով: Ընդ որում, ոչ թե պաշտպանելու, այլ իրականում այդ խողովակաշարը վերահսկելու համար: Եթե իսկապես դա է խնդիրը, և մենք խնդրին մոտենանք աշխարհաքաղաքական տեսանկյունից, կտեսնենք շատ անկայուն Կովկաս, որը ձեռնտու չէ ոչ մեկին՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Թուրքիան կվերահսկի էներգետիկ ռեսուրսներն ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում: Ինչ-որ առումով Եվրոպան և եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին, քանի որ այդ երկիրը կվերահսկի նավթն ու գազը, որը գալիս է Կասպյան ծովից դեպի Եվրամիություն:

Հարց- Ի՞նչ կարող է դա նշանակել Գերմանիայի համար:

- Գերմանիան և Եվրամիության մի մասն իրենց նավթն ու գազը ստանում են այստեղից: Եթե գործ ունես մի երկրի հետ, որն արդեն անկայունության կենտրոններ է ստեղծել իր շուրջը... Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Լիբիայում, ի՞նչ գործ ունի Թուրքիան այդտեղ: Ավելի վաղ նրանք Եգիպտոսում էին: Երբ թուրքերը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այդ դեպքում ինչո՞ւ են հատում Իրաքի կամ Սիրիայի սահմանները: Նրանք հակամարտություններ ունեն Կիպրոսի և Հունաստանի հետ...

Հարց- Եկեք ավելի հստակեցնենք, ակնկալո՞ւմ եք ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նկատմամբ:

- Ես չեմ ակնկալում Գերմանիայից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից նման քայլի գնալ, բայց ակնկալում եմ, որ նրանք օգտագործեն հնարավոր բոլոր միջոցները՝ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա:

Հարց- Դուք կնախընտրե՞ք պատժամիջոցները...

- Եկեք եթեներով չխոսենք...եթե այս, եթե այն...Ես նախընտրում եմ ցանկացած բան, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Գերմանիան կամ մյուս երկրները հարմար կգտնեն՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը դադարեցնի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հետ այս հակամարտությանը:

Հարց- Ինչպե՞ս եք Դուք գնահատում այսպես կոչված հրադադարը, որն ուժի մեջ է մտնել շաբաթ օրվանից:

- Նախ և առաջ, հրադադարը մասամբ է պահպանվում, ոչ ամբողջական: Ինչպես Դուք ասացիք, հրադադարից անմիջապես հետո հրետակոծություն սկսվեց ադրբեջանական կողմից:

Հարց- Մտավախություններ չունե՞ք, որ այս ամենը կարող է ավելի մեծ պատերազմի վերածվել:

-Ես չափազանց անհանգիստ եմ, որ այս հակամարտությունը կարող է անվերահսկելի դառնալ: Մտահոգ եմ առաջին հերթին երրորդ կողմի ներգրավվածության պատճառով: Եթե այս պատերազմում լինեին միայն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, ավելի մեծ հույսեր կլինեին, որ իրավիճակը հնարավոր կլիներ զսպել: Սակայն Թուրքիայի ներգրավվածությունը, տարածաշրջանի նկատմամբ նրա ցանկությունները շատ մտահոգիչ են: Կա մեկ այլ գործոն, երբ Թուրքիան բերում է իսլամիստ զինյալներ:

Այս ամենն իրավիճակը անկայուն է դարձնում: Այս պատճառով է, որ ես դիմում եմ մեր բոլոր բարեկամներին և նշում, որ միայն կողմերին հորդորելով հրադադար հաստատելը բավարար չէ: Մենք չենք կարող աչք փակել Թուրքիայի ներգրավվածության վրա: Դուք այնտեղ եղել եք և հավանաբար սեփական աչքերով եք տեսել, թե ինչպես են թուրքական արտադրության դրոնները թռչում Ստեփանակերտի և այլ վայրերի վրայով:

Հարց- Ինչպե՞ս է հնարավոր կանգնեցնել Էրդողանին:

-Կա միայն մեկ ճանապարհ՝ ճնշում գործադրել նրա վրա: Այս խնդրում երրորդ, չորրորդ կողմի ներգրավումը կարող է լարվածության մակարդակն ավելի բարձրացնել: Հայաստանն այս հարցում շատ զգուշավոր և շրջահայց է: Լայնածավալ պատերազմի այս օրերին էլ Հայաստանը չի հայտարարել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին; Իսկ գիտե՞ք ինչու: Այս բոլոր տարիներին, խաղաղ բանակցությունների ընթացքը չխանգարելու համար, Հայաստանը որոշել է չճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով, որ խաղաղ բանակցությունները ավարտվեն այնպես, որ բոլորի համար ընդունելի լինեն:

-Ներկա պահին այնտեղ պատերազմ է: Երբ խոսում եք միջազգային իրավունքի մասին, ապա հայկական կողմը հարցնում է, թե՝ ի՞նչ կասեք այն մարդկանց իրավունքների մասին, ովքեր ապրում են իրենց սեփական հողի վրա: Հայերը Ղարաբաղը չեն բռնազավթել: Նրանք այնտեղ ապրել են հազարավոր տարիներ: Դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք, որ այնտեղ կան եկեղեցիներ, որոնք 4-րդ, 5-րդ դարից են: Այդ ժամանակ որտե՞ղ էր Ադրբեջանը, որտե՞ղ էին թուրքերը:

Սա արցախցիների հայրենի հողն է: Նրանք կռվում են իրենց տները, պատմությունը, արժանապատվությունը, կրոնը պաշտպանելու համար: Ասել, որ ադրբեջանցիներն այնտեղ են, որպեսզի ազատագրեն Ղարաբաղը հայերից, նշանակում է ասել էթնիկ զտումներ իրականացնել: Դա տարածքային ամբողջականություն չի կոչվում: Մի մոռացեք, որ միակ ժամանակահատվածը, երբ Ադրբեջանը որևէ իրավասություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Խորհրդային Միության ժամանակ էր:

Եթե մենք դիտարկում ենք Խորհրդային Միության օրենքները... Ընդամենը 65 տարի է Լեռնային Ղարաբաղը տրվել Ադրբեջանին, Ստալինի կողմից: Եթե այն, ինչ Ստալինը առաջացրել կամ ստեղծել է, միջազգային օրենքներին համահունչ է, ապա ասեք ինձ այդ մասին: Երբ խոսում ենք միջազգային օրենքի, ամբողջականության և նույնիսկ մարդու իրավունքների մասին, պետք է հաշվի առնել, որ դրանցում հիմնական արժեքը մարդկանց կամ անհատի իրավունքներն են: Գնացեք Ղարաբաղ և հարցրեք տատիկին կամ երիտասարդ տղային, թե վստահու՞մ են արդյոք նրանք ադրբեջանցիներին:

65 տարի առաջ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի ինքնավար շրջան: Նույնիսկ խորհրդային օրենքներով ադրբեջանցիները փորձել են անել ամեն ինչ, որպեսզի էթնիկ զտումներ իրականացնեն, հայերին դուրս քշեն իրենց հողերից: Նրանք վստահու՞մ են ադրբեջանցիներին: Ո՛չ: Կա՞ արդյոք լուծում նրանց անվտանգության ապահովման համար: Կարո՞ղ են նրանք ընդունել ավելի քիչ, քան իրենց անկախությունն է: Պատասխանն է՝ ոչ: Շատ պարզ պատճառով: Նրանք ինքնավարության ամենաբարձր մակարդակ են ունեցել Խորհրդային Միության Խորհրդային Ադրբեջանում: Այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միության կառավարությունն էր, սակայն նույնիսկ այդ բարձր անվտանգության երաշխավորի առկայության դեպքում Ադրբեջանը փակել է հայկական դպրոցները, ստիպել է հայերին հեռանալ, և Լեռնային Ղարաբաղի շատ հայեր լքել են երկիրը:

Հարց- Ներկայումս զենք, ներառյալ դրոններ, Ադրբեջան մատակարարվում են նաև Իսրայելից: Հույսեր ունե՞ք, որ այս գործընթացները կդադարեցվեն:

-Հույսը լավ բան է, և պետք է միշտ ունենալ: Իսրայելի նախագահի հետ խոսել եմ մի քանի օր առաջ: Իսրայելը խորհրդարանական պետություն է, և նախագահը պատասխանատու չէ այդ զենքերի մատակարարումների համար: Պատասխանատուն կառավարությունն է: Ես հստակ նշել եմ, որ երեք կետի մասին եմ ցանկանում խոսել:

Առաջինը՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև պայմանագիրն ասում է, որ Իսրայելը պատրաստվում է մատակարարել պաշտպանական զինտեխնիկա: Իսկ մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում դրանք օգտագործվում են գրոհելու համար: Այդպիսով՝ դրանք պաշտպանական համակարգեր չեն: Երկրորդ՝ այդ համակարգերը օգտագործվում են քաղաքացիական բնակչության դեմ: Դա միջազգային օրենքի մեկ այլ խախտում է: Երրորդ՝ յուրաքանչյուր նման պայմանագրում միշտ ներառվում է կետ, որի համաձայն, եթե կա անկառավարելի իրավիճակ, պայմանագիրը պետք է սառեցվի, մինչև խնդիրը լուծվի:

Պատերազմ է ընթանում, և այդ պայմաններում զենքի մատակարարումներ իրականացնելը կողմերից մեկին ցանկացած միջազգային օրենքի դեմ է: Ես իմ գործընկերոջ հետ զրույցում այդ մասին պարզ նշել եմ: Նրան ասել եմ, որ իմ հետևյալ երեք հարցերին պատասխանելու անհրաժեշտություն կա. ինչպե՞ս է ստացվում, որ պաշտպանական զենքերն օգտագործվում են գրոհելու համար: Ինչու՞ են այդ զենքերն օգտագործվում քաղաքացիական բնակչության դեմ: Ինչու՞ Իսրայելի կառավարությունը պատերազմի ժամանակ չի դադարեցնում կողմերից մեկին զենք վաճառելը: Նրանք պետք է դադարեցնեն դա անել և շարունակեն իրենց պայմանագիրն իրականացնել պատերազմի ավարտից հետո:

Ցավոք սրտի, դեռևս պատասխան չեմ ստացել: Ամբողջ աշխարհում մենք շատ հրեա բարեկամներ ունենք, և նրանցից շատերը դժգոհ են Իսրայելի կառավարության այս գործելաոճից: Իսրայելի կառավարությունը ներկայացնում է մի ազգի, որն անցել է Հոլոքոստի միջով: Իսկ հայերն անցել են ցեղասպանության միջով: Կարծում եմ՝ այդ քայլը բարոյապես ևս անընդունելի է: Նորից. Սա կառավարությունն է, ոչ թե ժողովուրդը:

Հարց- Ղարաբաղից փախստականների հոսք կա դեպի Հայաստան:

-Չէի ցանկանա խոսել թվերի մասին: Երբ Դուք նշում եք բնակչության կեսի մասին, սա հիմնականում երեխաների, կանանց և ծերերի մասին է: Նրանք Հայաստանում են, և նրանց մասին հոգ են տանում: Նրանք ժամանակավոր են այստեղ և պատրաստվում են վերադառնալ իրենց հայրենիք:

Հարց- Միջազգային հանրությունից որևէ աջակցության կարիք ունե՞ք:

-Իհարկե ունենք: Առաջին հերթին աջակցության կարիք ունենք, որ դադարեցվի այս արյունալի պատերազմը: Ինչպե՞ս կարող ես թողնել երեխաներին, կանանց, ծերերին Ստեփանակերտում, երբ տեսնում ես, որ թշնամին ռմբակոծում է: Եթե թշնամին ինչ-որ առումով մարդկային լիներ և կռվեր առաջնագծում, այդ դեպքում բոլորը կմնային Ստեփանակերտում: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է լքեին քաղաքը:

Նրանք դուրս են եկել իրենց տներից, որովհետև հրետակոծվում է քաղաքացիական բնակչությունը: Խոսքը մեկ կամ երկու ռումբերի մասին չէ: Թշնամին հրետակոծում է ամեն օր: Նայեք Ստեփանակերտին այսօր: Այն նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ինչպե՞ս է հնարավոր 21-րդ դարում, 2020 թվականին թույլ տալ Թուրքիային, որ Ադրբեջանի հետ միասին այս ոճրագործությունն իրականացնի: Այս բոլոր մարդիկ ետ են վերադառնալու, որովհետև դա իրենց հայրենիքն է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեպքում հաղթանակն իրենց տունը, հայրենիքը պաշտպանելու մասին է: Նրանք այնտեղ են հաղթելու համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը. ՖիդանՆեթանյահուն հրամայել է հզոր հարվածներ հասցնել «Հըզբոլլահի» դիրքերինԹրամփ. Ամերիկացի բանակցողների այցի չեղարկումը չի նշանակում Իրանի վրա հարվածների վերսկսումՕրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատիցՔաղաքացու օրը` մեր սիրելի քաղաքացիների հետ․ Անահիտ ԱվանեսյանՀայտնաբերվել է մի արտադրանք, որը արագացնում է տղամարդկանց մոտ հիշողության վատթարացումըԱրաղչի. Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսությանԲժիշկը բացատրեց, թե արդյոք հոնքերի սեղմակը կարող է թեթևացնել միգրենըԱլիև. Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են համատեղ արտադրել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքԳիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել նեանդերտալյան գեներըԳիտնականները բացատրել են «վեցերորդ զգայարանի» երևույթըԲարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանաԱմիրյան փողոցը հիմա․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Գիտնականները սաթի մեջ հայտնաբերել են անսովոր սարդակերպ, որը թվագրվում է 35 միլիոն տարվա վաղեմությամբԱվտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավորՀայտնաբերվել է խորը քնի ոչ ակնհայտ պայմանՉինաստանում կնոջ ուղեղից ութ սանտիմետր երկարությամբ որդ են հեռացրելԲացահայտվել են որոշ մարդկանց մոտ հոտառության սուր զգացողության պատճառներըՔաղաքացու տոնը Հանրապետության հրապարակում. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակելՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԳիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր մարդու ուղեղը «լարված» է երաժշտության հետ ծննդյան պահիցՄիգրենի նոպաների անհայտ խթանիչ է հայտնաբերվելԽնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան (տեսանյութ)ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն եւ դարձավ բրոնզե մեդալակիրԳարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնՄանվել Խնձրցյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՉարենցավանում վարորդը «Գազել»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին․ կա վիրավորԸմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը պարտություն կրեց Օլիմպիական չեմպիոնիցՀայանիստում սկանդալային բացահայտում՝ ԱՄՆ-ից ուղարկված զրահաբաճկոններ (տեսանյութ) Արաղչի. Իրանը վստահ է Պակիստանի լրջության մեջ՝ որպես ԱՄՆ-ի հետ բանակցություններում միջնորդի «Խորոված փարթի»` Ցեղասպանության հիշատակի հաջորդ օրը. Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ Ադրբեջանում (տեսանյութ)Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ ԴանիելյանԵրևանի Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասերԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքումՎերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համարՎիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունԱՄՆ-ն թույլատրել է Մադուրոյին օգտագործել վենեսուելական միջոցներ փաստաբանների վճարման համարԶախարյանը պարզապես վատնեց իր ֆուտբոլային կարիերայի մի քանի տարիները. ԲիլյալետդինովՀայերի գենետիկական կոդը գրեթե անփոփոխ է մնացել վերջին 3000-4000 տարիների ընթացքում, ինչը հազվադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջՍիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք ամեն պահի վախենում են, որ կհայտնվեն փողոցում․ ShamshyanՈրտե՞ղ և ու՞մ հանդեպ եք ստանձնում պատասխանատվություն ցեղասպանությունների կանխարգելման հարցում. Բեգլարյանը՝ ՀՀ ԱԳՆ-ինԿրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է. Նիկոլ ՓաշինյանԱղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համարԱլեն Սիմոնյանը իր նշանածի՝ Անելյա Գուբրյանի հետ ներկա է «խորոված փարթիին» (տեսանյութ) Արա Գոչունյանը՝ Էրդողանի ուղերձի, Ցեղասպանությունն ուրանալ-չուրանալու և սահմանի բացման մասին (տեսանյութ) Լավ կերանք, սթեյքեր կերանք... խառնիք էլի լրիվ. քաղաքացին՝ «Խորոված փարթի»–ին (տեսանյութ)Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվելԱրմավիրում ծառերի սպանդի հեղինակը նախկին դատախազի որդին է. ShamshyanՀազարավոր մարդիկ տոնում են Քաղաքացու օրը․ Գևորգ Պապոյանը նոր տեսանյութ է հրապարակել Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավային հատվածներին
Ամենադիտված