Ռուսական գերատեսչությունները ստուգում են տեղեկատվությունը՝ Հայաստանի տարածքում հարվածների մասին․ Պեսկով
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները ստուգում են տեղեկատվությունը՝ Հայաստանում ռազմական օբյեկտներից մեկի ոչնչացման մասին, լրագրողներին տված հարցազրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ռիա Նովոստին։ Նրա խոսքով՝ նրանք մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ: «Արդեն գիտեք, որ նախարար Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել երկու կողմերի իր գործընկերների հետ: Այս տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է», - ասաց Պեսկովը:
Հարցին, թե այս դեպքում կգործե՞ն ՀԱՊԿ մեխանիզմները, եթե այս տեղեկատվությունը հաստատվի, նա առաջարկեց սպասել ստուգման արդյունքներին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)