ԼՂ հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ
Արտաքին Քաղաքական
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ միջև առերես շփումները: Այս մասին Ռյաբկովն ասել է ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է Ռյաբկովը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանություններում բացակայում է Ռուսաստանի որեւէ հիշատակում, ԼՂ հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածության հասնելու գործում նրա դերը:
«Մենք մեզ համար դա նշել ենք որպես փաստ, բայց դա չի խանգարի ԱՄՆ-ի հետ այդ խնդրի բովանդակային կողմի շուրջ երկխոսությանը»,- հավելել է Ռյաբկովը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)