ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում Երևանը Վարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրել Դատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ Հարությունյանից Ազգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ Ադրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխան Հայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Փաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան 

Առաջին անգամ Երևանից դուրս հնարավոր է իրականացնել ինվազիվ բուժական միջամտություններ

Հասարակություն

Այսօր հանդիսավորությամբ բացվեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնը։ Բացմանը մասնակցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և հյուրերի հետ շրջեց կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ պայմաններին ու բժշկական սպասարկման հնարավորություններին։

Ողջունելով բացման մեծաթիվ մասնակիցներին, ՀՀ առողջարապության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց.

«Մեծարգո պարոն նախագահ, հարգելի հյուրեր,

սիրելի գյումրեցիներ,

այսօր նշանակալի օր է բոլորիս համար։ Անկախ Հայաստանի 21-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ իր դռներն է բացում պետական միջոցներով կառուցված բժշկական կատարյալ մի կենտրոն։ Այս նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի՝ տարածքների համաչափ զարգացման դրույթի արտահայտությունն է։ Խորհրդանշական է, որ կենտրոնը շահագործվում է 1988-ի երկրաշարժի դժվարություններն ու անհարմարությունները երկար ժամանակ կրած Գյումրիում։

Սա խիստ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է՝ ախտորոշիչ հզոր հնարավորություններով, գերհագեցած վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման, դիալիզի բարձրակարգ բաժանմունքներով, լաբորատոր բազմակողմանի ծառայությունով, ինչպես նաև մայրաքաղաքի և արտերկրի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:

Հարկ է նշել, որ կենտրոնում տեղադրված են ամենավերջին սերնդի մի շարք սարքավորումներ, որոնցից հատկարես ուզում եմ առանձնացնել համակարգչային սրտագրության սարքը և անգիոգրաֆը։ Անչափ կարևորում եմ վերջինի առկայությունը, որը հնարավորություն է տալիս առաջին անգամ մայրաքաղաքից դուրս իրականացնել ինչպես ախտորոշիչ, այնպես էլ ինվազիվ բուժական միջամտություններ, և տարածաշրջանի մեր ազգաբնակչությունն այսուհետև անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենա սրտաբանական բարձրակարգ ծառայություն ստանալ տեղում։

Ամփոփելով, վստահաբար կարող եմ ասել, որ այսօր Գյումրիում իր դռներն է բացում այնպիսի մի կենտրոն, որի հագեցվածության ու պայմանների մասին պարզապես կերազեին մայրաքաղաքի շատ կլինիկաներ։ Ավելին՝ սա մի կենտրոն է, որ կարող է բավարարել աշխարհի զարգացած երկրների պահանջները։

Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կենտրոնի ստեղծման գործում և հատկապես Համաշխահային բանկի մեր գործընկերներին՝ աջակցության և մշտապես ակտիվ համագործակցության համար։

Մեծարգո պարոն նախագահ,

Հիասքանչ այս կառույցի հարևանությամբ ձեր անմիջական հանձնարարությամբ այսօր իր դռներն է վերաբացում նաև ընդամենը երկու ամսում հիմնովին նորացված և հզորացած «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը»։ Այստեղ այսուհետև կգործի նաև 30 մահճակալանոց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավստրիացի մեր գործընկերներին՝ հիվանդանոցին ժամանակակից բժշկական սարքավորումներ նվիրելու համար։

Կասկած չունեմ, որ այս կենտրոններում աշխատող մասնագետներն ու այցելուներն աչքի լույսի պես կպահպանեն այս ամենը։

Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունն իր հերթին անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի հրաշալի այս բժշկական կենտրոնում աշխատեն բարձր պատրաստվածությամբ մասնագետներ և Հանրապետության նախագահի անմիջական աջակցությամբ ստեղծված կատարյալ այս պայմաններն արդյունավետորեն ծառայեցվեն Գյումրիի և Շիրակի մարզի ազգաբնակչության բժշկական սպասարկմանը։

Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել հրաշալի այս նորամուտի առիթով»։

Երկրի ղեկավարը, ՀՀ առողջապահության նախարարը հանդիսության մասնակիցների հետ եղան նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում», ծանոթացան կատարված աշխատանքներին, ստեղծված լավագույն պայմաններին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան
Ամենադիտված