ՀՀ նախագահը ստորագրել է Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու հրամանագիր
ՀայաստանՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին:
Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասված է հրամանագրում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ նախագահին միջնորդություն է ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու
Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:
Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս: