Նախագահի հրամանագրերով մի խումբ զինվորականների նոր կոչումներ շնորհվեցին
ՀայաստանՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի խումբ զինվորականների նոր կոչումներ շնորհելու մասին:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: