Կարոն, կարծես, այս դարի տղա չլիներ, շատ ամաչկոտ էր ու համեստ. Ոսկեհասկի համայնքապետը՝ զոհված Կարապետ Մխիթարյանի մասին
ՀայաստանԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայող Կարապետ Մխիթարյանը 29 տարեկան էր, Շիրակի մարզի Ոսկեհասկ համայնքից:
Ոսկեհասկի համայնքապետ Արտաշես Սահակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Կարապետն այս դարի տղաներին նման չէր. «Կարոն այնքան լավ տղա էր, կարծես, այս դարի տղա չլիներ. շատ համեստ էր, ամաչկոտ: Ամուսնացած չէր, 15 տարեկանում կորցրեց մորը, ունի երկու քույր: Կարոն վերջերս էր աշխատանքի անցել ՀՀ սահմանապահ զորքերում ու զոհվեց հանուն հայրենիքի»: