Աշխարհն էլ գիտի, մենք էլ գիտենք, որ հաղթողը մենք ենք. Գագիկ Ծառուկյան
Արտաքին Քաղաքական
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, այսօր՝ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում կայացած հանդիպմանը, անդրադառնալով Հունգարիայի քայլին՝ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու փաստին, նշել է, որ խստորեն դատապարտում է կատարվածը և շեշտել, որ Ադրբեջանը կատարված քայլով վարկաբեկեց ինքն իրեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի և մարդկության առջև:
«Ադրբեջանն իր կատարած քայլով վարկաբեկեց ինքն իրեն ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլեւ ամբողջ աշխարհի եւ մարդկության առջեւ: Եթե նրանք կարողանում են քնած մարդուն սպանողին սարքել ազգի հերոս, դա արդեն խոսում է տվյալ երկրի մտածելակերպի մասին։ Աշխարհն էլ գիտի, մենք էլ գիտենք, որ հաղթողը մենք ենք»,- ասել է Ծառուկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում