Газета.гu Մատվիենկոն հայտարարել է Դաշնային Խորհրդում կրճատումներ անելու մասին
Ռուսաստան
«Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը կրճատում է հանձնաժողովների և կոմիտեների թիվը», - ասել է Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Ըստ բանախոսի, խորհրդարանի վերին պալատի կառուցվածքը մինչև տարեվերջ կփոխվի: Վերջինս հավելել է, որ բացի վերոնշված կրճատումներից նախատեսում է կրճատել Դաշնային Խորհրդի աշխատակազմի թվաքանակը։
«Սա մի ցավոտ հարց է, բայց այնուամենայնիվ, մենք արդեն նախապատրաստել ենք հեռացվողների առաջարկությունները», - ասել է բանախոսը:
Ըստ Մատվիենկոյի՝ Դաշնային պալատի 27 հանձնաժողովներում աշխատում են հարյուր հիսուն սենատորներ, ինչը ազդում է հանձնաժողովների արդյունավետ աշխատանքի վրա։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)