«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը Քնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանում Ֆրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը 

Ես չեմ ցանկանա՝ որևէ քույր այս դառը հպարտությունը ճաշակի. ինչ է պատմում զոհված Թաթուլ Թովմասյանի քույրը

Հասարակություն

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում սեպտեմբերի 29-ին զոհվեց ժամկետային զինծառայող Թաթուլ Թովմասյանը:

«Թաթուլս 2020թ. հունվարին գնաց բանակ, սկզբում Գյումրիում է ծառայել, հետո տեղափոխվել է Ղարաբաղ: Թաթուլը սովորում էր Պոլիտեխնիկում, Ատոմային էներգետիկա ֆակուլտետում, ինքը շա՜տ երազանքներ ու նպատակներ ուներ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի քույրը՝ Լիլիթ Թովմասյանը:

Լիլիթը նշեց, որ Թաթուլը ոչ միայն հիանալի եղբայր էր, այլև արժանի և սիրված զավակ ծնողների համար. «Թաթուլս անասելի բարի ու շատ հոգատար  էր: Ինքը շատ էր մեզանից տարբերվում, կարծես այս աշխարհից չլիներ, այնքան բարի էր, նվիրված, ընկերասեր»,- ընդգծեց Թաթուլի քույրը:

Նա նաև խոսեց եղբոր բնավորության մասին՝ շեշտելով, որ եղբայրը հեշտությամբ կարողանում էր շփման եզրեր գտնել, թե‘ փոքրերի, թե‘  իր հասակակիցների և թե‘ մեծահասակների հետ. «Թաթուլս շատ կենսուրախ էր՝ կյանքի ամեն վայրկյանը վայելող: Կենդանիներ շատ էր սիրում, ինքը շուն ուներ ու ամեն անգամ, երբ զանգում էր, հարցնում էր՝ շունս լա՞վ է, լա՞վ կերակրում եք: Ու զանգելիս էլ՝ միայն մեզ չէր զանգում, ինքը բոլորի հետ կապ էր պահում բարեկամներից սկսած, ծառայող ընկերներից վերջացրած: Դրա համար Թաթուլի այսօրվա ֆիզիկապես չլինելը սուգ է բոլորիս համար: Թաթուլիս տեսակը շատ է պակասում մեր հասարակության մեջ»,-ասաց Լիլիթը:

Քույրը մեզ հետ զրույցում նշեց, որ երկրորդ մոր պես է եղել Թաթուլի համար. «Իմ ու Թաթուլի միջև կա 9 տարվա տարբերություն ու ես այսօրվա պես հիշում եմ նրա մանկությունը, թե ինչպես եմ իրեն կերակրել, քնեցրել: Անասելի մեծ ցավ է այս ամենը ու շատ դառն է այս հպարտությունը: Ես չեմ ցանկանա, որ որևէ քույր այս դառը հպարտությունը ճաշակի, թո‘ղ՝ իմ եղբայրը լինի վերջին զոհը»,- նշեց Լիլիթը:

Վերջինս, սակայն, մեկ բանի համար է ափսոսում, որ այդպես էլ չի տեսնի իր եղբորը՝ հոր կարգավիճակում. «Ես տեսել եմ, թե ինքը ինչպիսի զավակ է, ինչպիսի եղբայր, և ինչպիսի ընկեր ու մեռնելու չափ ցավում եմ, որ չեմ տեսնելու՝ ինչ հայր կարող էր լինել, չնայած մի վայրկյան էլ չեմ վարանում, որ ինքը կլիներ լավագույն հայրը»:

Ինչպես նշեց մեր զրուցակիցը, վերջին դեպքերը նրան դարձրեցին էլ ավելի հայրենասեր. «Ես ցանկանում եմ, որ մենք հաղթենք, ես չեմ ուզում, որ իմ եղբոր արյամբ գծված սահմանում թուրքի լամուկները ման գան ու խաղան: Ես ուզում եմ, որ հայ ժողովուրդը շենացնի այն հողերը, որոնք որ այսքան կյանք խլեցին, ու այսքան ընտանիքների մեջ սուգի պատճառ դարձան»,- եզրափակեց զոհված զինծառայող Թաթուլ Թովմասյանի քույրը:

 

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար
Ամենադիտված