Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Նոր «Լենդ Լիզ» Հայաստանին տրամադրելը կփրկի խաղաղությունը եւ շահեկան է գրեթե բոլոր կողմերի համար

Վերլուծական

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը սեպտեմբերի 5-6-ը այցելելու է Հայաստան: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը հեռատեսորեն զարգացնում է համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ձեւաչափում՝ ընդլայնելու եւ ամրապնդելու համար իր անվտանգության բաղադրիչները: Սակայն փաստ է, որ թեեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը էապես սահմանափակում է այդ ռազմական դաշինքի անդամների ու հատկապես Թուրքիայի կողմից սպառազինությունների մատակարարումները Ադրբեջանին, սակայն ՆԱՏՕ-ի գործընկերները՝ Իսրայելը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սերբիան, շարունակում են լայնորեն այդ երկրին վաճառել սպառազինություններ եւ զինարտադրության տեխնոլոգիաներ: Մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը որեւէ խոչընդոտ չի հարուցում այդ կազմակերպության գլխավոր դերակատար Ռուսաստանի առջեւ՝ նույնպես մատակարարելու Ադրբեջանին նորագույն զինատեսակներ, ծավալելու ռազմատեխնիկական համագործակցություն Հայաստանի հետ սառեցված, սակայն չավարտված պատերազմական վիճակում գտնվող այդ երկրի հետ: Նույնը կարելի է ասել նաեւ ԱՊՀ անդամ եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնող Ուկրաինայի մասին:

Հանքահումքային պաշարամիջոցների անհամաչափ բաշխումը հանգեցրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նյութական միջոցների անհամաչափության, իսկ Արցախի հնարավորություններն էլ ավելի են նվազել: Արդյունքում ռազմական հավասարակշռությունը արդեն խախտվում է հօգուտ Ադրբեջանի, եւ այդ խզումը շարունակում է սրընթաց ավելանալ: Ճիշտ է, առայժմ այն ի զորու չէ պատերազմի վերսկսման դեպքում հաղթանակ բերել Ադրբեջանին, սակայն գոյություն ունեցող սպառազինման դինամիկայի պահպանման պարագայում այդ պահը սարերի ետեւում չի լինի: Ադրբեջանի կողմից հավասարակշռության նման խախտումը նախեւառաջ ապօրինի է, քանի որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին շրջանակային համաձայնագիրը, ինչի մասին իր հատուկ զեկույցում վերջերս բարձրաձայնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Բացի դրանից, այն խիստ պայթյունավտանգ է, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական գործողությունների վերսկսման կանխման համար անհրաժեշտ քաղաքական լծակները, որոնք գտնվում են քաղաքակիրթ աշխարհի գլխավոր կենտրոններում ոչ միայն կարող են բավարար զորեղ չգտնվել, այլեւ տարածաշրջանում իրավիճակի անկանխատեսելի փոփոխման հետ մեկտեղ (օրինակ՝ Իրանի շուրջ ծավալվելիք իրադարձությունների հենքին) կարող են կորցնել իրենց արդյունավետությունը:

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհով գործնականում անհնար է, որի ամենաթարմ ապացույցը նողկալի մարդասպանություն իրագործած հանցագործին Ադրբեջանում համաներում շնորհելն ու պանածացնելն է: Նման Ադրբեջանի կազմում Արցախի գոյատեւումը, բնականաբար, անհնար է: Մյուս կողմից՝ Ադրբեջանը ոչ մի կերպ չի հրաժարվում տարածքային ամբողջականության սկզբունքից: Այսպիսով՝ խնդիրը փակուղի է մտել: Պետք է սպասել, մինչեւ որ արմատական ժողովրդավարացումն ու հումանիտար զարգացումը կփոխեն երկրների եւ ժողովուրդների վերաբերմունքը հակամարտության նկատմամբ, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել համընդգրկուն հաշտեցման եւ փոխվստահության մասին: Իսկ մինչ այդ մնում է միայն ամեն գնով ապահովել խաղաղությունը:

Տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման երկու իրական եղանակ կա. մի կողմից գործուն ճնշում կիրառել Ադրբեջանի գլխավոր մատակարարների նկատմամբ՝ դադարեցնելու անմիտ ծավալների սպառազինությունների արտահանումը տարածաշրջան, մյուս կողմից՝ միանվագ մեծածավալ նորագույն սպառազինություններ մատակարարել Հայաստանին: Ընդ որում, այս երկրորդ տարբերակի շրջանակում, հաշվի առնելով Հայաստանի ֆինանսական սուղ հնարավորությունները, կարելի է կիրառել դեռեւս 1941թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված «Լենդ Լիզի» (բառացիորեն՝ հող եւ վարձակալություն) ձեւաչափի նորացված տարբերակը (անգլերեն՝ «Lend Lease Act», լրիվ անվանումը՝ «Օրենք՝ Միացյալ Նահանգների պաշտպանության ապահովման մասին», անգլերեն՝ «An Act to Promote the Defense of the United States»): Օրենք, որն, ըստ էության, նախատեսում էր մեքենաների, ռազմական տեխնիկայի ու սպառազինությունների, նյութական այլ միջոցների անհատույց մատակարարում դաշնակիցներին: Այն ժամանակ շուրջ $610 մլրդ (2008թ. գներով) կազմող «Լենդ Լիզը» փրկեց աշխարհը ֆաշիստական ծավալապաշտությունից, այժմ ընդամենը 5-6 մլրդ արժողությամբ համանման ծրագիրը կկանխի նոր պատերազմը՝ փրկելով տարածաշրջանը (եւ արեւմտյան ու ռուսական ներդրումները) նոր աղետից: Խաղաղության համար սա մեծ գին չէ. պատերազմը շատ ավելի թանկ կնստի աշխարհի վրա:

Թեեւ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է զգալի քանակությամբ զենք ու զինամթերք, ընդ որում՝ զեղչված գներով, սակայն նման ծավալի սպառազինությունների անհատույց մատակարարման այդ երկիրը երբեք չի գնա: Անգամ ընդամենը 100 մլն դոլարի պարտքի, ապաեւ գազի մատակարարումների դիմաց այդ երկիրը կորզեց Հայաստանից մի շարք ռազմավարական օբյեկտներ՝ զուգահեռաբար Ադրբեջանին վաճառելով հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) «Ս-300 Ֆավորիտ» նորագույն երկու համակարգեր, ինչով ըստ էության ի չիք դարձրեց Հայաստանի կողմից Բաքվի ռազմական նկրտումների զսպման հիմնական կռվանը` հեռահար հրթիռների գործոնը: Մինչդեռ այդ համակարգերից Կրեմլը անգամ Հայաստանին չի տրամադրում:

Հասկանալի է, որ նույնիսկ այն դեպքում, որ նման «Լենդ Լիզ» Հայաստանին տրամադրելը կփրկի խաղաղությունը եւ շահեկան է գրեթե բոլոր կողմերին, Հայաստանը նման ծավալի սպառազինություններ մատակարարելու հայց ներկայացնելիս ստիպված կլինի ինչ-որ, թեկուզ քաղաքական գին վճարել դրա դիմաց: Դա կարող է լինել 2011թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրության չվավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ մոտ ապագայում իր տարածքում առկա ռուսականից բացի, նաեւ ամերիկյան ռազմահենակետի տեղակայման հեռանկարով (մինչդեռ նշված արձանագրությունը նախատեսում է, որ «Կողմերն իրենց տարածքում կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների զորամիավորումներ (ուժեր), ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու որոշումներ ընդունում են մյուս Կողմերի հետ անհետաձգելի խորհրդատվություններ (համաձայնեցումներ) անցկացնելուց հետո ու նրանց պաշտոնական առարկության բացակայության դեպքում» եւ վավերացվելու դեպքում կկասեցնի ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարը): Դա կարող է լինել նաեւ հայկական զորամիավորումների ավելի ծավալուն մասնակցությունը Աֆղանստանում, Կոսովոյում եւ այլուր ՆԱՏՕ-ի առաքելություններին: Վերջապես՝ դա կարող է լինել հետագայում ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի սկզբնավորումը:

Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի վաղվա այցը լավ առիթ է ՀՀ իշխանությունների համար հայկական «Լենդ Լիզի» գաղափարն առաջարկելու եւ դրա հեռանկարը քննարկելու համար:

Հովսեփ Խուրշուդյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների

հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ավագ փորձագետ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված