Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Ովքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերով Ողբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհ Բագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից» Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով Վիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց Հակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններում Մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումը Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել է Սագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթել Ծեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել է Մեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոնները 

Վարչապետն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին

Արտաքին Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: 

«Մեր ժողովուրդներին միավորում են պատմական ջերմ հարաբերություններն ու ընդհանուր արժեքները: Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը և զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված պատերազմին՝ խոսելով Թուրքիայի բացահայտ ներգրավվածության և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին:

Հունաստանի արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ջերմ ողջույնները և աջակցության խոսքերը: Նիկոս Դենդիասը ասել է, որ երկու ժողովուրդներին և երկրներին կապում է դարավոր ամուր բարեկամությունը, և այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են: Նա նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ:

Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու և բանակցային գործընթացը վերսկսելու կոչին:

Վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:

Վարչապետը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հունաստանի վարչապետին: Նիկոս Դենդիասը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստան այց կատարելու հրավերը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկովԱրմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանՍիգիրիա. ժայռի գագաթին կառուցված հին ամրոցը2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը, կրկնակի վրաերթ, ինքնասպանություններՄոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից Չեխիայի վարչապետը հայտարարել է, որ կխոսի խաղաղության մասին՝ չնայած քննադատությանըԱլեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնիցԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններըԲիթքոյնի գինը կտրուկ բարձրացել է ԱՄՆ-ը Իսրայելում կայանալիք ընտրություններից հետո առաջընթաց է ակնկալում Գազայի հակամարտության կարգավորման հարցումԻ՞նչ մեդալով է պարգևատրվել Արայիկ Հարությունյանը և ու՞մ կողմիցՍի Ծինփինը կոչ է արել ամերիկացի ուսանողներին ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունըԱրամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը»El Pais. Սեուտայի ​​ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրաՍևակ Խաչատրյան․ «Միասին կանգնեցնելու ենք այս անվերջ թվացող աղետալի ընթացքը»Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լի Ցյան․ «Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են»Reuters. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը շաբաթավերջին եռապատկվել էՀայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար Միշուստինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվPolitico. ԵՄ 11 երկրներ կոչ են արել մեկ տարով կասեցնել նոր օրենքներըԼավրովը շնորհավորել է Հայաստանին՝ անելով կարևոր շեշտադրում Ուկրաինան Լեհաստանի հետ համաձայնության է եկել 500 միլիոն դոլարի նավթամթերքի մատակարարման վերաբերյալԱնկախ Հայաստանը՝ 35 տարեկան. 40 օր է պետք ՌԴ-ին ջախջախելու համար. Զելենսկի
Ամենադիտված