Ջեյհուն Բայրամովը և Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Թուրքիա
Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված վերջին իրավիճակի շուրջ»,- ասված է ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային «Ադրբեջանի դիրքորոշումը սատարելու համար»:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին