Հազարավոր հունգարացիներ պահանջել են իրենց կառավարության հրաժարականը
Հայաստան
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ խորհրդարանի շենքի մոտ, բազմահազարանոց բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները հանդես են եկել իրենց երկրի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման դեմ: Ցուցարարները ներողություն են խնդրել հայերից իրենց կառավարության արարքի համար:
Բացի հազարավոր հունգարներից, ցույցին մասնակցել են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք քննադատել են կառավարությանը՝ վերջինիս մեղադրելով Ադրբեջանի հետ գործարքի գնալու մեջ: Ցուցարարները բացի քննադատելուց, պահանջել նաև հունգարական իշխանությունների հրաժարականը։
Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» (Peace for Partnership) ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: Ադրբեջանի «հերոս» ճանաչված մարդասպանն արժանացել է նաև մայորի կոչման, բնակարանի ու նյութական փոխհատուցման:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի