«Առավոտ». Բոլոր ճանապարհները տանում են շտաբ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ ԱԺ նոր նախագահի ընտրություններին մասնակցելու համար խորհրդարան եկած ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ է պատգամավորական ակտիվ գործունեությունը:
«Հունվարից հետո պատգամավորական աշխատանքը գնալու է պասիվացման, և ակտիվանալու են նախընտրական շտաբի աշխատանքները: Հիմա բոլոր ճանապարհները տանում են դեպի շտաբ»,- հայտարարեց այլևս ՀՀԿ նախընտրական շտաբի պետ ընտրված Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, թեև նա խոստացել էր մասնակցել նաև ԱԺ փոխխոսնակի՝ Էդուարդ Շարմազանովի ընտրությանը, բայց այդ թեկնածուի քվեարկության ժամանակ նրան ոչ ոք այդպես էլ չտեսավ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ